Չավուշօղլու. «Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին»


Չավուշօղլու. «Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին»
Հունվար 20 14:47 2022

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. 

«Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 ԱԳ նախարարներ:

Հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին Եգիպտոսին»:



loading...