Հայտնի մարդիկ, ովքեր Արցախյան 44-օրյա պատերազմում կորցրեցին իրենց որդիներին


Հայտնի մարդիկ, ովքեր Արցախյան 44-օրյա պատերազմում կորցրեցին իրենց որդիներին
Հունվար 18 14:50 2022

արդեն ավելի քան մեկ տարի, սակայն հայկական կողմի զոհերի վերջնական թիվը դեռ հրապարակված չէ։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Քննչական կոմիտեն վիճակագրություն է հրապարակել, համաձայն որի` 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3808 զինծառայող և քաղաքացիական անձ։

 

Զոհերի թվում քիչ չեն հայտնի մարդկանց որդիները։ 

 

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանն ավելի ուշ Արցախի հերոսի կոչում ստացավ։

 

Զոհերի թվում է նաև երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդանը։ Այսօր Վարդանը կդառնար 21 տարեկան։

 

44-օրյա պատերազմում զոհվեց նաև «Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» տողերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը։

 

Ցավը կրկնակի է Գասպարյանների ընտանիքում։ Պատերազմը խլեց ոչ միայն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռաֆոյի, այլ նաև հենց ավագ Գասպարյանի կյանքը։ Հայր ու որդի հարձակման էին ենթարկվել նույն օրը։ Որդին մահացավ հենց տեղում, հայրը՝ մի քանի օր անց։

 

Արցախյան պատերազմը խլեց նաև սիրված դերասան Կարեն Մկրտչյանի որդու՝ Արմանի կյանքը։

 

Զոհերի թվում է նաև քաղաքական գործիչ Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը։

 

Presstime.am



loading...