Վեճն ավարտվել է դանակահարությամբ․ քաղաքացին կյանքին վտանգ սպառնացող վիրավորում է ստացել


Վեճն ավարտվել է դանակահարությամբ․ քաղաքացին կյանքին վտանգ սպառնացող վիրավորում է ստացել
Հունվար 18 12:55 2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 
 
 

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող հանդիսությունների սրահի հետնամասում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, 26-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով անկանոն հարվածներ է հասցրել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 
 
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: