Կողքիս աղջիկը պատմում էր, որ ծնողներին 8-րդ հարկից ցած են նետել․ Բաքվի ջարդերը վերապրածների հուշերը


Կողքիս աղջիկը պատմում էր, որ ծնողներին 8-րդ հարկից ցած են նետել․ Բաքվի ջարդերը վերապրածների հուշերը
Հունվար 17 18:28 2022

Երեսուներկու տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց:

 
 
 

1990թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած ջարդերը կազմակերվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: MediaHub.am-ը ներկայացնում է ջարդերի ականատեսների հուշերը։

 
 
 

Մանրամասները՝ տեսանյութում։