Beeline Armenia-ի բաժանորդները ինտերնետ չունեն. միջազգային կապուղիների հետ խնդիր կա


Beeline Armenia-ի բաժանորդները ինտերնետ չունեն. միջազգային կապուղիների հետ խնդիր կա
Հունվար 15 17:35 2022

Beeline Armenia- ի ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկակական մալուխները, որի հետևանքով բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

Ընկերությունից հայտնել են, որ Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: