Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Նման գնահատականով է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ արձագանքելով դատավորների միության նախագահի ընտրությանը։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ.նրա օգտին քվեարկել է 139 դատավոր, Ելիզավետա Դանիելյանի օգտին՝ 44։
«Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին»,- նշել է Արթուր Ղամբարյանը: