Չեմ կարծում՝ շատ դատավորներ կցանկանան բոյկոտել ընտրությունը. Ռշտունի


Չեմ կարծում՝ շատ դատավորներ կցանկանան բոյկոտել ընտրությունը. Ռշտունի
Հունվար 14 18:43 2022

Չեմ հասկանում, թե դատավորների միության նախագահի ընտրությունը բոյկոտելու իմաստը որն է, որովհետև տարիներ շարունակ միության նախագահ չունենք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց դատավոր Վազգեն Ռշտունին։

Վերջինս նշեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը միության նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվելու որոշումը կայացրել է գործընկերների հետ խորհրդակցությունից հետո։

«Մի շարք գործընկերներ հենց նրան են առաջարկել ինքնաառաջադրվել, որովհետև Ալեքսանդր Ազարյանը հանդիսանում է դատական համակարգի քրեական արդարադատության ոլորտի առաջամարտիկներից մեկը։ Տրամաբանական է, որ նրան առաջարկել են ինքնաառաջադրվել՝ հույս ունենալով, որ լավագույն ձևով կներկայացնի դատավորի շահերը հանրային հարաբերություններում»,-նշեց Վազգեն Ռշտունին՝ հավելելով, որ չի կարծում, թե շատ կլինեն դատավորներ, որոնք կցանկանան բոյկոտել ընտրությունը։

 



loading...