Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին (տեսանյութ)


Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին (տեսանյութ)
Հունվար 13 19:00 2022

2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Մանրամասնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



loading...