«Դատապարտում եմ Հանրապետական և մյուս կուսակցություններին». Լարիսա Ալավերդյան


«Դատապարտում եմ Հանրապետական և մյուս կուսակցություններին». Լարիսա Ալավերդյան
Հունվար 13 16:36 2022

«Դատապարտում եմ Հանրապետական և մյուս կուսակցություններին, որ 2018-ի մայիսին կողմ են քվեարկել: Իրենց խոսքով՝ գործել են իրենց համոզմունքներին հակառակ, դրանով, կներեք, օրենք են խախտել»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ 2018թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42: ՀՀԿ-ն նրան տվեց 13 կողմ քվե: «Այն իշխանությունը, որ եկել է փողոցի բացականչություններով, լեգիտիմացվել է ԱԺ ընտրություններով: Բոլոր խմբակցությունները թող մեղայով հանդես գան... Ոչ մի արյունահեղություն էլ չէր լինի, արդարացում պետք չի ման գալ»,- հավելեց նա: