Նման քննարկում չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Կանադայում դեսպան նշանակվելու լուրերի մասին


Նման քննարկում չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Կանադայում դեսպան նշանակվելու լուրերի մասին
Հունվար 13 16:18 2022

Կանադայում դեսպան նշանակվելու մասին քննարկում չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի Հրաչյա Հակոբյանը Կանադայում նշանակվելու է Հայաստանի դեսպան։

Հարցին, եթե նման առաջարկ ստանա կընդունի այն, թե՝ ոչ, Հակոբյանը պատասխանեց․ «Առաջարկ, եթե լինի, նոր կմտածեմ այդ մասին»։