Armday.am-ը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ու դրամական միջոցներ ունեն Հայաստանի պաշտոնյաները: Նրանցից ոմանք նաև թանկարժեք ժամացույցների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն:
Ուսումնասիրել ենք «Tourbillon» ֆեյսբուքյան էջը, որտեղ ներկայացվում են ՀՀ պաշտոնյաների, հայտնիների կրած ժամացույցների մի մասը: Էջում ներկայացվում է, թե որ ժամացույցը որ ընկերությանն է պատկանում և որքան արժե այն:
Այսպիսով, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նախընտրում է Louis Erard: Ժամացույցն արժե 3,500 դոլար:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախընտրում է Ulysse Nardin Dual Time: Ժամացույցի արժեքը 5,400 դոլար է:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախընտրելի ժամացույցը Cartier Santos-ն է: Մոդելն արժե 6000 դոլար:
Առողջապահություն նախկին նախարար և բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախընտրում է Frederique Constant, որն արժե 600 դոլար:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նախընտրում է Zenith, այն արժե 3,300 դոլար:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նախընտրում է Kerbedanz: Ժամացույցը պատրաստվել է եզակի օրինակով և հատուկ պատվերով։ Այն հասանելի չէ մասսայական վաճառքի համար։ Արժեքը ավելի քան18,000 դոլար է:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այժմ զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, կրում է «Franck Muller Long Island» ժամացույց, որն արժե 9, 000 դոլար:
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախընտրում է Gucci, որն արժե 900 դոլար: