Կարմիր շուկայի միջադեպից մանրամասներ է ներկայացնում Մետաքսե Հակոբյանը


Կարմիր շուկայի միջադեպից մանրամասներ է ներկայացնում Մետաքսե Հակոբյանը
Հունվար 10 16:07 2022

Ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ սադրանքի են դիմել Արցախում՝ Կարմիր շուկայի հատվածում:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ադրբեջանցիները կրակել են մեքենայի ուղղությամբ, որն ամբողջովին այրվել է, տուժածներ չկան.

«Գյուղացիներից մեկի մեքենան է եղել, կանգնած է եղել դպրոցի մոտ, մեքենան վառվել է, մեջը մարդ չի եղել։ Մարդկային զոհեր, վիրավորներ, բարեբախտաբար, չունենք»,-մանրամասնեց արցախցի պատգամավորը:

Ըստ նրա՝ թշանմին իր այս քայլերով փորձում է խուճապ առաջացնել արցախցիների շրջանում, որպեսզի հասնի իր նպատակին և հայաթափի ողջ Արցախը.

«Թիրախավորված կրակում են, իրենք այնպես են անում, որ մարդկային զոհեր չլինեն, բայց բնակիչների մոտ վախ ու խուճապ առաջացնեն: Սա հերթական անգամ ապացուցում է իրենց վայրի ցեղ լինելը»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորի հաղորդմամբ՝ ադրբեջանցիները Արցախում կենդանիների գողությամբ են նաև զբաղված.

«Ընտանի կենդանիներ են տանում։  Վերջերս Կարմիր շուկայից մի քանի տասնյակ կենդանիներ տարել էին, մի կերպ մի մասը հետ բերեցին, արդեն լավ գիտեն՝ որ մասերից է հարմար գողանալ: Սա ապացուցում է, որ Արցախը մեզ համար է հայրենիք, իսկ իրենց համար ընդամենը տարածք է, որտեղ թալանով են զբացված ուղղակի»,-ասաց նա: