Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը


Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը
Հունվար 9 17:48 2022

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով` հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

 
 
 

Այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։