Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտմաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ


Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտմաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ
Հունվար 8 12:32 2022

 

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

 
 
 

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 
 
 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: