Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը


Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը
Հունվար 5 17:34 2022

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ էր նշանակվել Սուրեն Պապիկյանը, ով այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր: