Մեր մեջ կռված տղաներ կան, հեղափոխությանը մասնակցած մարդիկ կան, էն ժամանակ պետք էինք, հիմա պետք չե՞նք. քաղաքացի


Մեր մեջ կռված տղաներ կան, հեղափոխությանը մասնակցած մարդիկ կան, էն ժամանակ պետք էինք, հիմա պետք չե՞նք. քաղաքացի
Հունվար 3 13:20 2022

Անօթեւանների կացարանի բնակիչները խնդրում են իշխանություններին՝ 6 ամսով երկարաձգել իրենց մնալու իրավունքը Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող շենքում:

Սոցապնախարարության դիմաց այսօր՝ հունվարի 3-ին, բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ շենքում բնակվող 93 քաղաքացիներից 43-ը հաշմանդամություն ունեն եւ չեն կարող ձմռանը հայտնվեն փողոցում: Հիշեցնենք, որ պետությունը չի երկարաձգել պայմանագիրը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ եւ հունվարի 1-ից բնակիչները պետք է տեղափոխվեին Հաղթանակ թաղամաս:

«Մեր մեջ կռված տղաներ կան, հեղափոխությանը մասնակցած մարդիկ կան, էն ժամանակ պետք էինք, հիմա պետք չե՞նք: Բանավոր պայմանավորվածությամբ են մեզ ուզում տեղափոխել»,- ասաց բնակիչներից մեկը:

Անօթեւանների կացարանի բնակիչները բողոքում են, որ առաջարկվող շենքում տարրական պայմաններ կան, նույնիսկ մահճակալները չեն բավարարի: