Ֆիլիպ Կիրկորովը որդու տարեդարձի առթիվ շքեղ միջոցառում է կազմակերպել


Ֆիլիպ Կիրկորովը որդու տարեդարձի առթիվ շքեղ միջոցառում է կազմակերպել
Հունիս 30 16:49 2017

Օրերս Ֆիլիպ Կիրկորովի որդին՝ Մարտինը, 5 տարեկան է դարձել։ Այս առիթով աստղային հայրիկը որդու համար շքեղ երեկույթ էր կազմակերպել, որին ներկա էին բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Անի Լորակը, Անդրեյ Մալախովը, Անաստասիա Ստոցկայան, Յանա Ռուդկովսկայան և ուրիշներ։

Հետաքրքրական է, որ Ալլա Պուգաչովան և իր երեխաները՝ Լիզան ու Գարին, ներկա չէին տարեդարձի խնջույքին, չնայած նրանք ընկերություն են անում Ալլա-Վիկտորիայի ու Մարտինի հետ։

Woman-ը գրում է, որ ցերեկույթը բավականին շքեղ է կազմակերպված եղել։ Երեխաներին զվարճացրել են ռոբոտներն ու անիմատորները։ Հատուկ Մարտինի համար Կիրկորովը մեծ տորթ էր պատվիրել։

Ահա, թե ինչպես է անցել փոքրիկի տարեդարձը․