«Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ ոստիկանությունը խախտել է իմ իրավունքները». Թեհմինե Ենոքյան


«Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ ոստիկանությունը խախտել է իմ իրավունքները». Թեհմինե Ենոքյան
Դեկտեմբեր 29 17:52 2021

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2013 թվականին Պուտինի գալու կապակցությամբ ակցիաներ էին տեղի ունենում Երևանում։ Ընկերներս պաստառ էին կախել՝ «Ինքնիշխան Հայաստան» վերտառությամբ։ Լուսաբանում էի, մեկ էլ փառապանծ ՀՀ ոստիկանությունը վրա հասավ, առանց ոստիկանական հագուստի ու տարբերանշանի զոռով մտցրեց մեքենա, տարավ ոստիկանություն։

8 տարի տևեց, որ արդեն ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ոստիկանությունը խախտել է իմ իրավունքները և պարտավոր է նախադեպը չունեցող վնասի փոխհատուցում տրամադրել՝ շուրջ 500 000 ֏։

Կա՛մ կբողոքարկեն Վճռաբեկ, կա՛մ կհաշվեն, բայց բան չի փոխվի ըստ իս։

Նինա Հակոբյանն այս գործով երրորդ փաստաբան է, ով անխոնջ ու պատասխանատվությամբ գործը հասցրել է ավարտին։ Խորհին շնորհակալություն հետևողական աշխատանքի համար: Լավագույն նվերն Ամանորին»:

 
Դեպքի տեսանյութը