|
«Մի ժամ առաջ ժողով հրավիրեցին և ասացին նախարարության որոշումով մեզ էստեղից հանում են: Մենք դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին, որպեսզի անդրադառնան էս խնդրին, որ էս ձյուն-ձմեռնոցով մեզ չհանեն փողոց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչ Արտաշես Վարդանյանը: «93 հոգի միայն այս կացարանի ապրողներ ենք: Մեզ մեկ օր ժամանակ են տվել՝ այն ազատելու համար: Պատճառաբանում են, որ Սոցապ նախարարությունը չի կարողանում այլևս ֆինանսավորել: Ոչ մի այլընտրանք չեն առաջարկել և մեկ օր ժամանակ են տվել»,- ասաց տարեց բնակիչը: |
«էս ձյուն-ձմեռնոցով ո՞ւր գնանք». Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներին մեկ օր ժամանակ են տվել










