53 տարեկան կինը մայրացել է, ծնվել է նրա առաջնեկը․ «Շենգավիթ» ԲԿ


53 տարեկան կինը մայրացել է, ծնվել է նրա առաջնեկը․ «Շենգավիթ» ԲԿ
Դեկտեմբեր 29 11:38 2021

«Շենգավիթ» ԲԿ-ն տեղեկացնում է. «53 ՏԱՐԵԿԱՆ ԿԻՆԸ ՄԱՅՐԱՑԵԼ Է.ԾՆՎԵԼ Է ԱՌԱՋՆԵԿԸ` ԱՆԱՀԻՏԸ 
«Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում ենք աննախադեպ, երջանիկ իրադարձությամբ։ Ամանորի հրաշքներին թերևս հավատալ պետք է։

53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքն անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում) դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Մի շարք դժվարություններ հաղթահարելու հետո, արտամրամնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։ Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։

Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։

Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։

 
Աղբյուրը` Շենգավիթ ԲԿ