Հայ հայտիների գերթանկարաժեք ժամացույցները. ով ինչ է կրում (լուսանկարներ)


Հայ հայտիների գերթանկարաժեք ժամացույցները. ով ինչ է կրում  (լուսանկարներ)
Հունիս 30 16:30 2017

«Tourbillon» ֆեյսբուքյան էջը, որը զուտ տեղեկատվական հարթակ է, առանձնացրել է հայ հայտնիների կրած ժամացույցները՝ ներկայացնելով, թե որ ժամացույցը որ ընկերությունն է արտադրում և որքան արժե:

Armday.am-ն արդեն ներկայացրել է, թե ինչ ժամացույցներ են կրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Այսպես, հայտնիներից ամենաթանկարժեք ժամացույցն է կրում դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը, ով նախընտրում է Patek Philippe Nautilus: Ժամացույցի արժեքը 37,000 ԱՄՆ դոլար է:

Պարուհի Վարդան ցուցակում հաջորդում է Գալուստյանին: Վարդան նախընտրած Breguet-ն արժե 25,000 ԱՄՆ դոլար:

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ևս թանկարժեք ժամացույցների սիրահար է, նա նախընտրում է Hublot, որն արժե 20,000 ԱՄՆ դոլար:

Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախընտրում է Bovet by Pininfarina, ժամացույցն արժե 12,000 ԱՄՆ դոլար:

Դերասան, հումորիս Գարիկ Մարտիրոսյանի նախընտրած ժամացույցը՝ Rolex Submariner-ը արժե 10,650 ԱՄՆ դոլար:

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նախընտրում է Rolex Submariner, որն արժե 7,500 ԱՄՆ դոլար:

Հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանը նախընտրում է Montblanc: Մոդելն արժե 4,100 ԱՄՆ դոլար:

Դերասան, հումորիս Աշոտ Ղազարյանը նախընտրում է Cartier Pasha: Այս ժամացույցն արժե 3,500 ԱՄՆ դոլար:

Ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը նախընտրում է Luminox։ Ժամացույցն արժե 500 ԱՄՆ դոլար: Ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին։ Լումինոկս ժամացույցները աչքի են ընկնում իրենց բարձր դիմացկունությամբ, իզուր չէ, որ դրանք մատակարարվում եմ ԱՄՆ-ի Հատուկ Ջոկատաինների համար։

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նախընտրում է OTUMM: Մոդելի արժեքը 400 ԱՄՆ դոլար է:

Երգիչ Արամեն կրում է Apple Watch, որն արժե 300 ԱՄՆ դոլար:

Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանն այս հարցում ամենահամեստն է, նա կրում է FOSSIL, այն արժե 160 ԱՄՆ դոլար: