Լուսանկարներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրից


Լուսանկարներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրից
Դեկտեմբեր 28 12:30 2021

Արդեն հայտնել էինք Գյումրիում տեղի ունեցած՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մոր սպանության մասին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կնոջ կոկորդի շրջանում հարվածել են կտրող, ծակող գործիքով։ Խանութը, ըստ ականատեսների, առավոտյան բաց է եղել, հետո տարածքի բնակիչներին անհանգստացրել է այն, որ շերտավարագույրն օրվա կեսից փակ է մնացել։ Այս մասին հայտնել են կնոջ բարեկամներին։

Դեպքի վայրում այժմ աշխատում են քրեագետները և ոստիկանները, տեղեկացնում է Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

 
Լուսանկարները՝ Գ. Շամշյանի
Լուսանկարները՝ ԳԱԼԱ-ի