2020 թվականի հոկտեմբերի 5-ին կամավորագրված Աշոտ Փաշինյանի՝ առաջնագծի «սխրանքները» դեռ հոկտեմբերի 1-ին ներկայացնող, պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի կողքին կանգնած և «հաղթելու» կոչեր անող Միքայել Միքայելյանը ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է։ Այս մասին Armday.am –ը տեղեկացավ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։ Երիտասարդը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահից ստացած անվանական նվերը։ «Նվեր ՀՀ ԱԺ նախագահի կողմից։ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին»,- գրել է Միքայելյանը տեղադրելով ստացած նվերը։










