Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց


Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբեր 26 21:42 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

 

Կայքի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:
 

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: