Ամանորը մոտենում է.քաղաքացիները տոնական տրամադրություն չունեն (տեսանյութ)


Ամանորը մոտենում է.քաղաքացիները տոնական տրամադրություն չունեն (տեսանյութ)
Դեկտեմբեր 25 16:50 2021

Ամանորյա տոները մոտենում են, սակայն քաղաքացիների մոտ տոնական տրամադրություն չի նկատվում:

«Փաստինֆո»-ն շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են պատրաստվում տոնել Ամանորը:

Քաղաքացիները մտադիր չեն մեծ շուքով տոնել Ամանորը, պատերազմից հետո տոնական տրամադրություն չունեն, նշելու են միայն ընտանեկան մթնոլորտում.

«Շատ հասարակ ենք նշելու Ամանորը, ընտանիքում, երկրի այս վիճակը, պատերազմի զոհերը թույլ չեն տալիս ուրախանալ»,-ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը, մյուսն էլ հավելեց. «Կնշենք, բայց առանց ճոխությունների, մեր անմեղ երեխեքը զոհվեցին, հիմանական պատճառը դա է»։

Եւ միայն մեկ հոգի նշեց, որ տոնելու են այնպես, ինչպես նախկինում։