«Ինչո՞ւ չկարողացան հասնել քաղաքապետի հրաժարականին և հեռացրեցին իմպիչմենտով»․ Գ․ Երիցյան


«Ինչո՞ւ չկարողացան հասնել քաղաքապետի հրաժարականին և հեռացրեցին իմպիչմենտով»․ Գ․ Երիցյան
Դեկտեմբեր 24 17:23 2021

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․ «Ինչո՞ւ չկարողացան հասնել քաղաքապետի հրաժարականին և հեռացրեցին իմպիչմենտով:
- Քաղաքապետարանում ամիսներ շարունակ ձգվող ԱԱԾ և ՊՎԾ ստուգումների արդյունքում ոչինչ չգտան, որով շանտաժի կենթարկեին:
- Քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում չի կատարել բարձրաստիճան պաշտոնյաների օրենքից դուրս խնդրանքները, հրահանգներն ու պատվերները, որոնք այսօր կարող էին իր դեմ օգտագործվել:
- Հրաժարական տալու պահանջը մերժվել է, քանի որ պահանջողները մի քանի հոգի են եղել, իսկ հիմքը՝ կուսակցական: 
- Քաղաքապետի վրա չեն ունեցել այն լծակները, որոնք ունեն մյուս համայնքների ղեկավարների վրա:
- Չեն կարողացել քրեական գործերով վախեցնել:
Եթե կարողանային առանց իմպիչմենտի հեռացնել, բացառվում էր, որ հանրության աչքի առաջ անվստահության խայտառակ գործընթաց սկսեին»:

 
Աղբյուրը` Գրիգոր Երիցյան