«Բռնի´ դրան»․ ոստիկաններն ուժով բերման են ենթարկում ցուցարարներին, մի քանիսը փախան մեքենայից


«Բռնի´ դրան»․ ոստիկաններն ուժով բերման են ենթարկում ցուցարարներին, մի քանիսը փախան մեքենայից
Դեկտեմբեր 23 14:42 2021

 

 

Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ոստիկանները պատ էին կազմել համայնաքապետարանի դիմաց՝ խոչընդոտելով Վոլոդյա Գրիգորյանի և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների մուտքը կառույց:

Նրանք ոստիկաններին ժաամանակ տվեցին համայնքապետարանի շենքի մուտքը բացելու համար, մինչև որ իրենք երթ կանեն և նորից կվերդառնան համայնքապետարան:

 
 

Ոստիկանները, սակայն, ետ չքաշվեցին, ավելին՝ սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել Փարաքարի բնակիչներին, որոնք դուրս էին եկել իրենց քվեն պաշտպանելու: