Արա զոհվածի կին ա․ Փարաքարում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև


Արա զոհվածի կին ա․ Փարաքարում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև
Դեկտեմբեր 23 10:36 2021

Փարաքարում ոստիկանները փորձում էին բերման ենթարկել անհնազանդության ակցիա անող քաղաքացիներին, ովքեր փակել էին ճանապարհը։

 

Քիչ առաջ քաղաքացիներն արդեն բացեցին փակված ճանապարհն ու քայլեցին դեպի համայնքապետարան։ Նրանց ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։

 

Բախման պահին սևբերետավորները փորձում էին բերման ենթարկել մի կնոջ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին դա անել՝ հայտարարելով, որ զոհվածի կին է։

 

Այս պահին քաղաքացիները համայնքապետարանի մոտ են։ Մանե Թանդիլյանն ասաց, որ այս պահին տեղեկություն ունեն, որ ոստիկանները բացելու են համայնքապետարանի մուտքը, եթե չբացեն, ավագանու անդամները մտնելու են շենք։

 

Նա նաև պահանջեց արագ ազատ արձակել բերման ենթարկվածներին։

 Presstime.am