Սպանության փորձ․ եղբայրը խոհանոցում դանակահարել է քրոջը, 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբեր 21 14:25 2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021 թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997 թ. ծնված  բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, առգրավվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են փորձաքննություններ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել: Վերջինս ձերբակալվել է՝ քրոջ սպանության փորձի կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է: