7 հետաքրքիր փաստ Մալենայի մասին


7 հետաքրքիր փաստ Մալենայի մասին
Դեկտեմբեր 20 20:40 2021

Հայաստանը 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրեց Մալենան «Քամի, քամի» երգով, որով էլ հաղթանակ բերեց մեր երկրին:

Այս հոդվածով ներկայացնում ենք մի քանի փաստ Մալենայի մասին:

 

1. «Մալենա» երգչուհու բեմական անունն է: Նրա իսկական անունը Արփի է, ազգանունը՝ Մարտոյան:

2. Մալենան՝ Արփին ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին:

3. Մալենան փորձել է Հայաստանը ներկայացնել Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։

A7EC2F2C AFFE 4E95 8FE4 EDD0DCEF81DA - 7 փաստ Մալենայի մասին

4. Մալենան պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով:

 

5. Նա կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան):

6. 2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր Տոկիոնինի հետ:

Malena 01 - 7 փաստ Մալենայի մասին

7. Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Նա սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

anna manucharyan malena - 7 փաստ Մալենայի մասին