Առինջ գյուղում՝ դիտահորի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի


Առինջ գյուղում՝ դիտահորի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Դեկտեմբեր 20 19:28 2021

Այսօր` դեկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Աբովյան փողոցում՝ դիտահորում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարներն Առինջ գյուղի Աբովյան 27 փողոցի դիտահորից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Դավիթ Թ-ի դին։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։