Երեկ երեկոյան Սայաթ Նովա պողոտայում գտնվող ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո, երբ վարչապետը դուրս եկավ շենքից, մի քաղաքացի բացականչեց, որ պետք է «ռադ անել» Սուրեն Պապիկյանին, ինչից հետո նրան բերման ենթարկեցին։
Այսօր PressTime.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել, թե ինչ ճակատագիր է ունեցել սույն քաղաքացին ու ով է եղել նա։
Ոստիկանությունից մեզ ասացին, որ երեկ երեկոյան Սայաթ Նովայից մեկ անձ է բերման ենթարկվել, նրա ինքնությունը ճշտել են ու ազատ արձակել։
Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք մենք նույն անձի մասին ենք խոսում, ոստիկանությունից մեզ ասացին, որ երեկ երեկոյան մեկ անձ է բերման ենթարկվել Սայաթ Նովայից, բերվել է, անձը ճշտելու նպատակով, ճշտվել է, ինչից հետո ազատ է արձակվել։
Թե ով է եղել սույն անձը, մեզ անուն չասացին։










