Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 4-ին ՀՈԲ ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ «Ալեքսանդր» հյուրանոցի մոտից ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել Հասմիկ Սելիմյանին: Նրանք զեկուցագիր են ներկայացրել, որ Սելիմյանը նույն վայրում պետական արարողակարգի ժամանակ ներկա գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բարձրաձայն ծանր վիրավորանք է հնչեցրել:
Նախապատրաստված նյութերը ՀՈԲ-ից փոխանցվել են հետաքննություն բաժանմունք:
Հասմիկ Սելիմյանը բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:










