|
Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Մինչ Փաշինյանի՝ շենքից հեռանալը միջադեպ տեղի ունեցավ․ մի քաղաքացի փորձեց նրան մոտենալ՝ վանկարկելով․ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք, Փաշինյա՛ն»։ Քաղաքացուն բերման ենթարկեցին։ |










