|
Դատարանը հրապարակել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը: Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 14-ին՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: |










