«Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա»․ Սուրեն Սուրենյանց


«Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա»․ Սուրեն Սուրենյանց
Դեկտեմբեր 16 11:26 2021

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ամբողջ ուժով ուզում եմ ասել` Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա...
Փաստորեն լուրը հաստատվեց. իշխանության հրահանգով Երևանի ավագանու 39 անդամ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Չմոռանաք նաև, որ երկրորդ քաղաքում` Գյումրիում, ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքին» պարտադրեցին դաշինք կազմել ՔՊ-ի հետ։ Փաստորեն, երկրորդ քաղաքում ընտրությունների ելքը որոշեց ոչ թե ընտրողը, այլ ԱԱԾ-ն։
Երրորդ քաղաքում` Վանաձորում առաջին տեղը գրավել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, ու Մամիկոնը «5 րոպե պակաս» քաղաքապետ էր։ Ժամեր առաջ ձերբակալեցին։
Ամբողջ ուժով ուզում եմ ասել` Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա...»: