Քիչ առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ։
PressTime.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հաստատեց տեղեկությունները։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հրավիրել, ինչ գործով, նա ասաց, որ գործի մասին որևէ բան չի կարող ասել, նախաքննական գաղտնիք է, սակայն կարող է ասել, որ այն չի վերաբերում պարոն Վանեցյանին, նա որպես վկա է․ «Այլ բան չեմ կարող ասել, մանրամասների համար պետք է դիմել ԱԱԾ-ին»։
Հակոբյանը մեզ ասաց, որ Վանեցյանին հրավիրել են այսօր, նա արդեն գնացել է։










