Տիգրան Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը


Տիգրան Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը
Դեկտեմբեր 15 14:32 2021

Նատալյա Ռոտենբերգի և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր:

Կուսակցությունից հայտնում են, որ Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ եւ կգլխավորի կանանց շարժումը:

Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել։