Պատրաստ են Աշոտ Մինասյանի համար անձնական երաշխավոր դառնալ


Պատրաստ են Աշոտ Մինասյանի համար անձնական երաշխավոր դառնալ
Դեկտեմբեր 14 11:58 2021

Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

 
 
 

«Ս.թ. 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»: