Խափանման ի՞նչ միջոց է ընտրվել Սոնա Շահգելդյանի համար


Խափանման ի՞նչ միջոց է ընտրվել Սոնա Շահգելդյանի համար
Դեկտեմբեր 13 19:58 2021

Ոստիկանությունից հայտնում են, որ հետախուզման մեջ գտնվող երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացել է արույթն իրականացնող մարմնին։

 

Ոստիկանության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

 
 
 

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:

 
 
 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 
 
 

Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: