Ի՞նչ քրեական գործով է անցնում Սոնա Շահգելդյանն ու որտե՞ղ է նա եղել առավոտյան


Ի՞նչ քրեական գործով է անցնում Սոնա Շահգելդյանն ու որտե՞ղ է նա եղել առավոտյան
Դեկտեմբեր 13 14:46 2021

Երգչուհի Սոնա Շահգելդյանի վերաբերյալ գործը, ում նկատմամբ հետախուզման մասին տեղեկություններ տարածվեցին նախորդ շաբաթ, գտնվում է ՊԵԿ-ում։ Այս մասին PressTime.am-ի հետ զրույցում ասացին ՔԿ-ից։

 

Մենք նաև կապ հաստատեցինք ՊԵԿ-ի հետ՝ հույս ունենալով որևէ մանրամասն իմանալ գործից։

 

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ գործը նախաքննության փուլում է, ավել որևէ բան չեն կարող ասել, տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, որոնք ենթակա չեն տրամադրման։

 

Նշենք, որ այսօր լրագրող Արաքս Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է Սոնա Շահգելդյանը հարցազրույց տալիս Արմենիա հեռուստաընկերության տաղավարում։