Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է


Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է
Դեկտեմբեր 12 19:41 2021

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին:  

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:  

 
 

  Ոստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:   
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ: