Խաբեցին մեզ.քաղաքացիները հիասթափված են իշխանություններից (տեսանյութ)


Խաբեցին մեզ.քաղաքացիները հիասթափված են իշխանություններից (տեսանյութ)
Դեկտեմբեր 12 13:52 2021

Իշխանությունները չեն արդարացրել քաղաքացիների սպասելիքները։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցախույզի արդյունքները:

Երեւանում կատարված հարցախույզի ժամանակ երկու հարց է տրվել քաղաքացիներին, արդյոք իշխանություններն արդարացրել են սպասումները ու արդյոք սա այն Հայաստանն է, որի մասին երազում էին 2018թ. երբ փակում էին ճանապարհներն ու մասնակցում, այդպես կոչված, «հեղափոխության»-ը։

Փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ քաղաքացիների սպասելիքներն արդարացված չեն։ Նրանցից մեկը նշեց, որ հայ ազգն այսօր կոտորվում է, եթե Հայաստանն էլ չհանձնեն՝ էլի լավ է։ Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ իշխանություններն սպասիքները չեն արդարացրել, տարածքները հանձնվել են, զոհեր ունենք՝ իրենց տգիտության պատճառով։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ ինքը եւս ընտրել է Նիկոլ Փաշինյանին ու հիմա գիտակցում է, որ խաբվել է` ընդգծելով. «հանցավոր ենք, որ վստահեցինք։ Խաբեցին մեզ»:

Մանրամասները` տեսանյութում: