Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը


Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը
Դեկտեմբեր 10 22:39 2021

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են․
 
««Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։
Մարիամը 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։
 
Մարիամի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։
 
Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»։