«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այսօր կորոնավիրուսով վարակված դատապարտյալ է մահացել


«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այսօր կորոնավիրուսով վարակված դատապարտյալ է մահացել
Դեկտեմբեր 10 21:06 2021

«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

 
 
 

Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 
 
 

Քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ նաև ասված է. «Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ 10.12.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ»։