«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային». գերեվարված զինծառայողի ծնող


«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային». գերեվարված զինծառայողի ծնող
Դեկտեմբեր 8 13:32 2021

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող գերեվարված զինծառայողների ծնողները նշեցին, որ իրենց զավակներին դասալիք անվանելուց առաջ թող իշխանությունները վերադարձնեն նրանց, հետաքննություն անցկացնեն, նոր որոշեն՝ դասալի՞ք են, թե՞ ոչ:

«Վարչապետը արտահայտություն է անում, թե պատրաստ եմ տալ իմ Աշոտիկին: Հիմա ունի այդ հնարավորությունը, թող տա, նաև ժամանակ է շահելու՝ մենք ունենք քննիչ հանձնաժողով, թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային, չեն խոշտանգի, որպես պետական այրի որդու, վերադարձնի մեր ռազմագերիներին»,-ասաց գերեվարվածի հարազատներից մեկը:

«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, քննարկումից հետո արդեն ինչ ճակատագիր կսպասվի իր Աշոտիկին, դա արդեն մեզ չի հետաքրքրում։ Թող մի տարի երկու ամիս էլ ինքը մեզ նման տանջվի։ Քրիստոնյայի անվան տան սատանայի գավազանը ձեռքին թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին»,-ասաց գերեվարվածի հարազատը։