«Իմ էրեխուն հատուկ եք գերի տվել, ես իրավունք ունեմ քո վրա գոռալու». գերեվարված զինծառայողի ծնողը՝ ՔՊ-ականին


«Իմ էրեխուն հատուկ եք գերի տվել, ես իրավունք ունեմ քո վրա գոռալու». գերեվարված զինծառայողի ծնողը՝ ՔՊ-ականին
Դեկտեմբեր 8 13:17 2021

 

«Ի՞նչ իրավունքով է այդ արտահայտությունը հնչեցրել, որ քննություն չի իրականացել, դուք գիտե՞ք ինչ է կատարվում պոստերում՝ զենք կա՞, ուտելիք կա-չկա՞..»,- ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա բղավելով հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը, ով բողոքի ակցիա է իրականացնում ԱԺ շենքի մոտ:

Արձագանքելով ծնողին, Արսենյանը հարցրեց, թե քաղաքացին ինչու է գոռում իր վրա:

«Ես իրավունք ունեմ քո վրա գոռալու, էդ իրավունքը դուք ենք ինձ տվել: Իմ էրեխուն հատուկ եք գերի տվել, կարա՞ս իմ էրեխու պատասխանը տաս»,-ասաց զինծառայողի հայրը:

Հիշեցնենք՝ պատերազմում գերի ընկած և անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից հավաքվել են ԱԺ-ի մոտ, փակել Դեմիրճյան փողոցի մուտքը և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: