Նիկոլ Փաշինյանն իր թիմով առոչինչ է Հայաստանում. քաղաքացիները դժգոհ են իշխանություններից (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանն իր թիմով առոչինչ է Հայաստանում. քաղաքացիները դժգոհ են իշխանություններից (տեսանյութ)
Դեկտեմբեր 6 20:12 2021

«Փաստինֆո»-ն այսօր հարցում է իրականացրել Երևանի փողոցներում՝ պարզելու՝ արդյո՞ք քաղաքացիները գոհ են գործող իշխանությունների վարած քաղաքականությունից:

Պարզվեց հիմնականում դժգոհ են՝ բողոքելով իշխանությունների «թրքամետ քաղաքականության» դեմ.

«Երեկվա ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմն առոչինչ են Հայաստանում: Կնքվում են փաստաթղթեր, որոնց մասին բնակչությունը տեղյակ չէ, կնքելուց հետո են միայն տեղյակ պահում հասարակությանը, մի օր էլ թուրքը կարող է հայտնվի Երևանում»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը, իսկ մյուսն էլ հավելեց.

«Շատ դժգոհ եմ այսօրվա իշխանություններից, կա՞ հայ, որ գոհ լինի այսօրվա իշխանությունից: Մինուսները շատ են՝ սկսած մեր արժեհամակարգի ոտնահարումից, օրենքների փոփոխություններից, պատերազմի հրահրումից, անբաշարությունից կամ անկարողությունից՝ գուցե դիտմամբ են անում, Աստված գիտի... երանի հին Հայաստանը լիներ»:

Հարցման մասնակիցներից միայն մեկն էր գոհ օրվա իշխանություններից՝ մեկնաբանելով, որ վերջապես հեռացել են նախկին իշխանությունները՝ մատնանշելով Ռոբերտ Քոչարյանին։