Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել. նրա մոտ անձնագիր է եղել


Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղերի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել. նրա մոտ անձնագիր է եղել
Դեկտեմբեր 6 14:50 2021

 

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել. Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելու  ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է  73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: