Սա կատարյալ թալան է.քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ)


Սա կատարյալ թալան է.քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ)
Դեկտեմբեր 4 18:00 2021

Հունվարի 1-ից ջրի գինը Հայաստանում շուրջ 20 դրամով կթանկանա, իսկ փետրվարից հավանական է համարվում էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը՝ ըստ պաշտոնական աղբյուրների:

«Փաստինֆո»-ն հարցում է իրականացրել  երեւանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում թանկացումներին:

Քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին թանկացումների հետ կապված և նշեցին, որ մարդկանց սոցիալական վիճակի վրա թանկացումները շատ բացասաբար են ազդելու.

«Թանկացումները շատ վատ հետևանքներ են ունենալու, մարդիկ չեն կարողանալու իրենց վճարումները նորմալ կատարել»,-ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը, մյուսն էլ հավելեց. «Սա կատարյալ թալան է»:

Քաղաքացիներից մեկն էլ զարմանք հայտնեց ինչպե՞ս է ստացվում, որ ջրի և էլեկտրաէներգիայի գինը բարձրանում է, իսկ թոշակները՝ ոչ։
«Ամեն ինչն էլ թանկ է՝ ուտելիքից սկսած, շուտով հոսանք և գազն էլ կթանկացնեն, իսկ թոշակները նույնն են»,-ասաց քաղաքացին: